Հոգեկան առողջության ոլորտում 30 տարվա փորձ ունեցող առաջնորդ և նվիրված մանկավարժ: Դր. Գասպարյանի տեսլականը նպաստում են հիմնադրամի ռազմավարական ծրագրերի մշակման։ Նա ճանաչված միջազգային մասնագետ է տրավմայի հոգեբանության ոլորտում, ով մեծ նշանակություն է տալիս հոգեկան առողջության մասնագետների հաջորդ սերնդի կրթական աշխատանքներին:
ՓՈՐՁ
- Տնօրեն, Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամ (2020–այժմ)
- Գլխավոր հոգեբան, «Ինթրա» Հոգեկան Առողջության Կենտրոն (2009–2019)
- Հիմնադիր և ամբիոնի վարիչ / 2007 թ Սեպտեմբեր- 2025 թ սեպտեմբեր/ , Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոն
- Դասախոս, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) և Ամերիկյան համալսարան Հայաստանում (ԱՀՀ)
- Պատասխանատու քարտուղար, Հայկական հոգեբուժական ասոցիացիա
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
- Գիտության թեկնածու և Մագիստրոսի աստիճան հոգեբանության բնագավառում, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան
- Հետդոկտորական հոտազոտական ուսումնառություն, հոգեբուժական համաճարակաբանություն, Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)
- Հրավիրված հետազոտող, Փախստականների ուսումնասիրությունների ծրագիր, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ
70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային կոնֆերանսներում ներկայացված զեկույցների հեղինակ՝ նվիրված հոգետրավմատոլոգիային, ցեղասպանության տրավմային («Կոմիտասի սինդրոմ») և պատերազմի և երկարշարժի հոգեբանական հետևանքներին:
ՆՊԱՏԱԿ
Ներկայումս աշխատանքն ու հետազոտությունը նվիրված են հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցմանը, հետտրավմային աճին, և մասնագիտական հանրության նոր սերունդների կրթությանը, ինչպես նաև Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների զարգացմանը: