Հոգեսոցիալական վերականգման ծրագրի ղեկավար

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

34 տարվա մասնագիտական փորձով հոգեբան, Անահիտ Իսկանդարովան իր  գործունեությունը նվիրել է տարբեր տարիքային խմբերի և կարիքների ունեցող անհատների հոգեբանական աջակցությանը: Նրա աշխատանքը բնութագրվում է խորը էմպաթիայով, գործնական և անհատականացված մոտեցմամբ:

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ

  • Հոգեբանական գնահատում և ախտորոշում
  • Թերապևտիկ միջամտություններ
  • Վերականգնողական հոգեբանություն
  • Աշխատանքային և արվեստի թերապիայի մեթոդների ինտեգրում

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  • ՍՂՀԱՀ «Ինթրա» Հոգեկան Առողջության Կենտրոն (2009-ից մինչև այժմ)
  • Հոգեբան, «Ջերմիկ Անկյուն» Հիմնադրամ (2012-2015)
  • Հոգեբան և աշխատանքային թերապևտ,«Ազնավուր և Հայաստան» տարեցների տուն, Վանաձոր (1997-1998)
  • Հոգեբան,«Արալեզ» հոգեբանական վերականգնողական կենտրոն, Վանաձոր (1991-1993): Աշխատանք երկրաշարժից տուժած երեխաների հետ:
  • Հոգեբան,Վանաձորի Հոգենյարդաբանական Դիսպանսեր (1991-1993)

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1967-1971
Խ․ Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական
Համալսարան, մանակավարժության և հոգեբանության ֆակուլտետ։

1989-1991
«Արալեզ» հոգեբանական վերականգնողական կենտրոն
«Խմբային աշխատանքի տեղնիկաները» դասընթացներ։

1991-1993
ԵՊՀ թեզ՝ Հոգեբանական պաշտպանական մեխանիզմները (կոնֆլիկտ, ֆրուստրացիա)։

2003թ․ Մարտ
Աշխատանքային թերապիայի փորձառության (Ցերեկային մարտ Կենտրոն, Անտոնիո Արթուարդ ակումբ) Բրյուսել, Բելգիա։

Նրա երկարամյա և բազմաբնույթ փորձը, հատկապես ճգնաժամային իրավիճակներում խոցելի խմբերի հետ, թույլ է տալիս ապահովել համապարփակ և զգայուն մասնագիտական աջակցություն շահառուների և նրանց ընտանիքների անդամներին:

Scroll to Top