Հոգեբան Հոգեսոցիալական Վերականգման Ծրագրի Հոգեթրապևտ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ավելի քան 12 տարվա աշխատանքային փորձով հոգեբան, մասնագիտացած մանկական և դեռահասների թերապիայի, իմացակարային-վարքային միջամտությունների և ստեղծագործական թերապևտիկ մեթոդների ոլորտներում: Աշխատում է «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի ցերեկային կենտրոնում   հոգեբուժական ախտորոշում ունեցող հիվանդների հետ, ինչպես խմբային թերապիայի այնպես էլ անհատական հանդիպումների միջոցով։

Տիրապետում է արվեստի միջոցներով թերապիայի և հոգեդինամիկ և մարմնակողմնորոշված մոտեցումների:  Կիրառում է ապացուցահեն մոտեցումներ։

ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

  • Իմացակարային-վարքային թերապիա (ԻՎԹ)
  • Հոգեդինամիկ թերապիա (Ֆրոյդյան և Յունգյան մոդելներ)
  • Արտ-թերապիայի տեխնիկաներ
  • Մարմնակողմնորոշված թերապիա
  • Կինոթերապիա
  • Հոգեբանական խորհրդատվության հմտություններ
  • Հոգեբուժական հիվանդների հետ խմբային թերապիա

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական հոգեբանության մագիստրոս | Երևանի պետական համալսարան (2009–2011)

Հոգեբանության բակալավր | Երևանի պետական համալսարան (2005–2009)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

  • ԻՎԹ (1-ին և 2-րդ փուլեր), ԵՊՀ (2011–2012)
  • Հոգեդինամիկ թերապիա (Ֆրոյդյան և Յունգյան), ԵՊՀ (2010)
  • Արտ-թերապիա (հիմնական և առաջադիմած) «Այգ» կենտրոն (2017–2018)
  • Երեխաների և դեռահասների թերապիա, «Այգ» կենտրոն (2017)
  • Հոգեբանական խորհրդատվության հմտություններ, «Ապագա» կենտրոն (2017)

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁ

Հոգեբան | ՍՂՀԱՀ «Ինթրա» Հոգեկան Առողջության Կենտրոն (Հոգեսոցիալական վերականգնողական կենտրոն) | 2019–ներկա

Խմբային թերապիայի անցկացում հոգեբուժական ախտորոշում ունեցող հիվանդների հետ

Հոգեբան | Ինդիգո մանկական ակումբ (2014–2018)
Հոգեբան | ՏՆԱԿ մանկական զարգացման կենտրոն (2013–2014)
Հոգեբան և կինոթերապևտ | «Գոյ» հոգեբանական կենտրոն (2013)
Կամավոր հոգեբան | «Օրրան» ՀԿ (2006–2009) | «Ծիածան» երեխաների զարգացման կենտրոն (2011–2012)

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

  • «Դեռահասը և հասարակությունը» (2008)
  • «Կինոֆիլմի սյուժեն՝ որպես դեռահասի ագրեսիվության բացահայտման աղբյուր» (2010)
  • «Կինոթերապիայի ազդեցությունը ավագ դպրոցականների սոցիալականացման վրա» (2011)
Scroll to Top