Խաչատուր Գասպարյան
Խաչատուր Գասպարյան Տնօրեն, հոգեբան Հոգեկան առողջության ոլորտում 30 տարվա փորձ ունեցող առաջնորդ և նվիրված մանկավարժ: Դր. Գասպարյանի տեսլականը նպաստում են հիմնադրամի ռազմավարական ծրագրերի մշակման։ Նա ճանաչված միջազգային մասնագետ է տրավմայի հոգեբանության ոլորտում, ով մեծ նշանակություն է տալիս հոգեկան առողջության մասնագետների հաջորդ սերնդի կրթական աշխատանքներին: ՓՈՐՁ Տնօրեն, Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամ (2020–այժմ) Գլխավոր հոգեբան, «Ինթրա» Հոգեկան Առողջության Կենտրոն (2009–2019) Հիմնադիր և ամբիոնի վարիչ / 2007 թ Սեպտեմբեր- 2025 թ սեպտեմբեր/ , Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոն Դասախոս, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ) և Ամերիկյան համալսարան Հայաստանում (ԱՀՀ) Պատասխանատու քարտուղար, Հայկական հոգեբուժական ասոցիացիա ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Գիտության թեկնածու և Մագիստրոսի աստիճան հոգեբանության բնագավառում, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան Հետդոկտորական հոտազոտական ուսումնառություն, հոգեբուժական համաճարակաբանություն, Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ) Հրավիրված հետազոտող, Փախստականների ուսումնասիրությունների ծրագիր, Օքսֆորդի համալսարան, Միացյալ Թագավորություն ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐ 70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային կոնֆերանսներում ներկայացված զեկույցների հեղինակ՝ նվիրված հոգետրավմատոլոգիային, ցեղասպանության տրավմային («Կոմիտասի սինդրոմ») և պատերազմի և երկարշարժի հոգեբանական հետևանքներին: ՆՊԱՏԱԿ Ներկայումս աշխատանքն ու հետազոտությունը նվիրված են հոգեբանական տրավմայի միջսերնդային փոխանցմանը, հետտրավմային աճին, և մասնագիտական հանրության նոր սերունդների կրթությանը, ինչպես նաև Հայաստանում հոգեկան առողջության ծառայությունների զարգացմանը:






